Գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվում ենք Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու), որտեղից երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը: Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Այն, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»։