ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդուլլահ Բու Հաբիբի հետ։ "Մենք քննարկել ենք Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի խաղաղ բնակչության շրջանում վերջերս տեղի ունեցած զոհերի կապակցությամբ", - գրել է ՀՀ ԱԳ նախարարը Х-ում: Միրզոյանն ընդգծել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ։