ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել եմ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:Տարբեր քաղաքացիներ, ակտիվիստներ, գործիչներ տարբեր ժամկետներով ազատությունից զրկվում են, հետո ազատ արձակվում, սակայն Մամիկոնը, Նարեկն ու Արմեն Աշոտյանը շարունակում են կալանավայրում մնալ:«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի գյումրեցի հասարակական ակտիվիստ Կարապետ Պողոսյանին, ով շուրջ 1 շաբաթ է անազատության մեջ է:Կարոն խնդրեց փոխանցել, որ ավելի լավ ու պատվաբեր է քաղաքական հայացքների համար նստելը, քան այս իշխանությունների նման ապօրինությունների մեջ թաթախվելը:Այս իշխանությունը արգելակներ չունի և իր քաղաքական հեգեմոնիան ապահովելու համար պատրաստ է ամեն ինչի»: