Առաջարկվում է ստեղծել ահազանգերի համար մեկ միասնական կառավարման կենտրոն
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 17-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հիշեցրել է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը բոլոր ահազանգերի համար մեկ միասնական կառավարման կենտրոնի ստեղծումն է՝ մեկ միասնական՝ 112 հեռախոսահամարով:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ :
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են օրենսդրության որոշակիությանը միտված լրացումներ եւ փոփոխություններ, համաձայն որոնց՝ Ներքին գործերի նախարարին տրվում է գրասենյակում փրկարար ծառայողներ նշանակելու, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողների համազգեստի նկարագիրը սահմանելու լիազորություն:
Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն: