Կարծես՝ ԱՄՆ-ն փորձում է որոշակի ներգրավվածություն ունենալ Ադրբեջան-Հայաստան հակամարտության հանգուցալուծման/կառավարելիության հարցում։ Նախօրեին տեղի ունեցած Ռուբիո-Փաշինյան հեռախոսազրույցին հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը։ Իսկ վերջինի ընթացքում, ի թիվս այլ հարցերի՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, տարածաշրջանային, այդ թվում՝ Սիրիայի, Ուկրաինայի, Գազայի խնդիրները, քննարկվել է նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող գործընթացը։ Զարգացումների նման միտումները բավականաչափ կարևոր են, քանի որ, հաշվի առնելով ԱՄՆ-ի նոր վարչակազմի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, որոշակիորեն նպաստում են Հարավային Կովկասում կայունության պահպանմանը։ Քաղաքագետ Արմեն Պետրոսյան