18.12.2025
Բաքուն լեգիտիմացնում է զավթողական նպատակները
prev Նախորդ նորություն

Զավթողական նպատակներ Բաքվի կողմից

Քարտեզի վրա մանուշակագույնով նշված են այն տարածքները, որոնք Ադրբեջանը գրավել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ առնվազն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր։


Եթե Հայաստանն ունենար ազգային ղեկավար, ապա նա և իր թիմը օր ու գիշեր կաշխատեին՝ ազատագրելու Հայաստանի ինքնիշխան տարածքը քաղաքացի Իլհամ Ալիևից։ Սա է իրական ազատագրումը, ոչ թե թուրք-ադրբեջանական պահանջով Հայաստանի քաղաքացիների վրա հարձակումը։


Բայց Հայաստանը չունի ազգային ղեկավար, փոխարենը կա քաղաքացի Ի. Ալիևի պահանջով Հայ առաքելական սուրբ եկեղեցին քանդելու հրաման։

Այսօր, վաղը ու միշտ պետք է լինել Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի կողքին։ Այդտեղով է անցնում մեր ազգային պետության պաշտպանության խրամատներից մեկը։


Թյուրքագետ Վարուժան Գեղամյան


 


 

Կաթողիկոսի հրաժարականը կհանգեցնի եկեղեցական կանոնների փլուզմանը
Հաջորդ նորություն next