18.12.2025
Հայաստան–Մեծ Բրիտանիա՝ պաշտպանական կապերի նոր փուլ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը Շեկերինսկայի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ:


Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:


Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Լուսանկարը` factor.am
Հաջորդ նորություն next