18.12.2025
Երևանում կկառուցվի անտուն շների կացարան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Կատարի Էմիրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով:


Ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին՝ Կատարի ազգային տոնի առթիվ:


Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների միջև առկա է երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ՝ հատկապես Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունների համատեքստում:


Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում, ինչը, վստահ եմ, նոր մակարդակի կբարձրացնի մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և փոխկապակց­վածության:


Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


 


 

Մայր Աթոռը զգաստության կոչ է արել. հայտարարություն
Հաջորդ նորություն next