Հայաստանում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք, առողջացել է 928 պացիենտ, գրանցվել՝ մահվան 14 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը 1277 է: Ըստ այդմ, դրական է ախտորոշվել կատարված թեստերի շուրջ 20 տոկոսը: Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է․ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -160544Առողջացածներ - 145759Փաստացի բուժվողներ -11215Ընդհանուր թեստեր - 600306Մահվան ելքեր - 2878Մահվան ելքեր այլ պատճառով – 692