ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք նոր պատգամավոր ունի՝ Կարեն Գրիգորյան, Վանիկ Օհանյան և Հակոբ Ասլանյան։ Վերջիններս, հիշեցնենք, մանդատ են ստացել ավելի վաղ պատգամավորական լիազորություններից հրաժարված Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի փոխարեն: ԱԺ այսօրվա նիստում նորելուկ պատգամավորները երդվեցին։