27.09.2024
Նաիրա Զոհրաբյանի վարորդին կանչել են քննչական կոմիտե հարցաքննության
23.06.2020
Նաիրա Զոհրաբյանի վարորդին կանչել են քննչական կոմիտե հարցաքննության

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վարորդին կանչել են քննչական կոմիտե հարցաքննության։ «Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի: Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի: Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքքնարկի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ: Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը։