Կառավարության շենքի դիմաց առավոտվանից շարունակվող, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ավելի քան վեց տասնյակ մասնակից քաղաքացի է արդեն բերման ենթարկվել: Նրանց թվում են հանրությանը հայտնի անձինք՝ Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը և այլք: Տիգրան Աբրահամյանը գրել է. "Արցախը և Հայաստանը հանձնողներին ծառայող, արդարացնող տհասներն ինձ ապօրինի բերման ենթարկվեցին։ Դուք վաճառում եք ձեր և ձեր սերունդների ապագան, ուրիշ սպասելիք չկար էլ ձեզանից"։