Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։ «Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվելու Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով: Հարցաքննության օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն» , - նշված է Արցախի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ VERELQ-ը տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի նշված՝ 312-րդ հոդվածը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն: