Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Այս մասին ՀՀ ԱԻՆ-ին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։