«Վրացական հարթակը» կարող էր լինել լավագույն տարբերակն ու այլընտրանքը, բայց....
Վրաստանի առաջարկած տարածաշրջանում խաղաղության նոր նախաձեռնությունը, ըստ էության, թուրք-ադրբեջանական «6-յակ»՝ «3+3» ձեևաչափի՝ միայն այսրկովկասյան 3 երկրների մասնակցությունն ապահովող հարթակ է։ Դրա տրամաբանությունը տարածաշրջանային խնդիրները միայն տարածաշրջանի երկրների ջանքերով լուծելու գաղափարն է, ասել է թե՝ առանց «մեծ ախպերների»։ Այս մասին գրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը:
«Ինչ խոսք, «վրացական հարթակը» կարող էր լինել լավագույն տարբերակն ու այլընտրանքը տարածաշրջանում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման, համակողմանի համագործակցության ապահովման համար, բայց...
Պարզապես, աշխարհի կարգը, տարածաշրջանի բնույթն ու այստեղ բախվող բազմաշերտ շահերը, նրա երկրների՝ բավարար ինքնիշխանություն, սկզբունքայնություն, հաճախ նաև գիտակցություն չունենալու հանգամանքը թույլ չի տալիս գնահատել «3-ի» ձևաչափի լիարժեք կարևորությունը, հետևաբար նաև՝ իրատեսականությունը»,- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում։