24.11.2024
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները ուսումնասիրում են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչի սպանությունը. ՊՆ

Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով մահացու վիրավորում է ստատել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնելով, որ.


«Ռուսական խաղաղապահների հրամանատարության կողմից ուսումնասիրվում է դեպքը երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին 13:15-ի շրջանում Մարտակերտի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել, որ քաղաքի մերձակայքում նռան այգում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակի հետեւանքով սպանվել է քաղաքի բնակիչ Արամ Թեփնանցը (ծնվել էր 1966 թվականին):


Հարուցվել է քրեական գործ: