24.11.2024
ԿԽՄԿ-ն սկսում է Արցախում տեղահանված 0-17 տարեկան երեխաների գրանցման 2-րդ փուլը
prev Նախորդ նորություն

«Գույներն ու խոսքերը Երևանին». ցուցահանդես՝ նվիրված Երևանի 2803-ամյակին

Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 9-ին կբացվի «Գույներն ու խոսքերը Երևանին» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Երևանի 2803-ամյակին։

Թանգարանի կերպարվեստի հավաքածուից ընտրված ստեղծագործություններն ընդգրկում են երկու ժամանակաշրջան՝ 19-20րդ դարասկզբների Երևանը և խորհրդային շրջանի վարդագույն մայրաքաղաքը:

Ցուցադրության են ներկայացվել Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սեդրակ Առաքելյանի, Հակոբ Կոջոյանի, Վարդիթեր Կարապետյանի, Էդուարդ Սարգսյանի, Լևոն Տոնականյանի, Գուրոսի կտավներն ու գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են թանգարանի գեղանկարների «ոսկե ֆոնդի» մի մասը:

Այցելուները հնարավորություն կունենան կարդալու Երևանին նվիրված նշանավոր մարդկանց կարծիքները. (Արամ Խաչատրյան, Շարլ Անզնավուր, Դ․Շոստակովիչ, Բ․Պիոտրովսկի և այլք)։

Սրահում կհնչեն Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ:

Ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը:

Միայն վաղը՝ հոկտեմբերի 9-ին մուտքն ազատ է: