Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»։ Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել հավերժական կրակի մոտ: