Բացի տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու հարցում օգնություն ցուցաբերելուց, ռուս խաղաղապահները նախօրեին կազմակերպել էին ավելի քան 50 ուխտավորների ուղեկցում Ամարաս և Դադիվանք վանքեր, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Դադիվանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին։