24.11.2024
Կանխել դրսից «ժողովրդավարության» պարտադրումը. Պուտինը հանդիպել է ԱՊՀ ՀԾ ղեկավարների հետ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ վարժանք է անցկացվել բոլոր դիտակետերում

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մարտական պատրաստության պլանային պարապմունքներեն են անցկացրել 27 դիտարկում: Մարզման ընթացքու զինծառայողներն աշխատել են հնարավոր խախտումների, սադրիչ գործողությունների կանխման և դիտակետում հարձակումը հետ մղելու ուղղությամբ:


Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Ազդարարման ազդանշան ստանալով՝ խաղաղապահները մշակել են հանդերձանքի եւ զենքի ստացման, տեղակայման վայրից արագ դուրս գալու եւ կահավորված դիրքերում պաշտպանության պարապմունքի համակարգված գործողություններ: Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահամեքենաների հերթապահ ստորաբաժանումները:


Վարժանքին մասնակցել են նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորներն աշխատել են կրակային դիրքերի գրավման, նշված թիրախներին կոորդինատներով զենքեր ուղղորդելու, ինչպես նաեւ թիրախների հետախուզման եւ կրակային դիրքերի փոփոխման մարտավարական նորմատիվները:


«Դիրքի անձնակազմի հետ կանոնավոր կերպով մարտական պատրաստության վարժանքներ են անցկացվում օր ու գիշեր։ Մշակվել են տարբեր կարգեր, որը հետագայում թույլ է տալիս հմտորեն գործել անձնակազմին, երբ որեւէ ոչ ստանդարտ իրավիճակներ են առաջանում: Մարտական պատրաստության վարժանքներ անցկացնելիս մերձակա բնակավայրերի տեղի բնակիչները վստահությամբ են վերաբերվում մեզ, ըմբռնումով ոչ մի խնդիր եւ հարց չի առաջանում վարժանքների կազմակերպման ժամանակ», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրագունը:


Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ մոտակա տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: