24.11.2024
Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ վարժանք է անցկացվել բոլոր դիտակետերում
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հուսով է, որ Բաքուն եւ Երեւանը կկատարեն Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը. Մատվիենկո

Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կկատարեն Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման վերաբերյալ համաձայնագրը, տնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:


Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Իհարկե, մտահոգվում ենք, իհարկե, ուզում ենք, որ համաձայնագիրն իրականացվի, որպեսզի ընթանա տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը», - ասել է Դաշնության խորհրդի խոսնակը հոկտեմբերի 13-ին Եվրասիական կանանց համաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը: