23.06.2025
Այցերը Արցախ շարունակվելու են. Էդմոն Մարուքյանը զգուշացրեց Բաքվին
11.01.2021
Այցերը Արցախ շարունակվելու են. Էդմոն Մարուքյանը զգուշացրեց Բաքվին

Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի Ալիեւին նաեւ կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո եւ դրա ակնհայտ կոպիտ խախտում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նաեւ կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»,-հավելել է նա: VERELQ-ը տեղեկացնում է, որ Էդմոն Մարուքյանը ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հետ աշխատանքային այցով գտնվում էր Արցախում: ԼՀԿ պատվիրակությունը հանդիպել է Արցախի ղեկավարության, ԱԺ խմբակցությունների, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և այլոց հետ: