Մեկ շաբաթում զգալիորեն նվազել է կորոնավիրուսային վարակից գրանցված մահերի թիվը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ «Անցյալ շաբաթ հաղորդվել էր 81 հազար նոր մահվան մասին, ինչը 10 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա համեմատությամբ», - ասված է ԱՀԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Բացի այդ, անցյալ շաբաթ COVID-19-ը 16 տոկոսով ավելի քիչ մարդ Է հիվանդացել, քան նախորդում՝ մոտ 2,7 մլն մարդ: Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության տվյալների, որոնք առաջացնում են մտահոգություն, կորոնավիրուսի «բրիտանական», «հարավաֆրիկյան» ու «բրազիլական» շտամերը շարունակում են տարածվել։ Այսպես, ԱՀԿ-ի համաձայն՝ «բրիտանական» շտամ է հայտնաբերվել արդեն 94 երկրներում, «Հարավաֆրիկյան»՝ 46, իսկ «բրազիլական»՝ 21։