21.04.2025
Իրանի համար իր և հարևանների անվտանգությունը շատ կարևոր է ու փոխկապակցված. Մոնթազերի
prev Նախորդ նորություն

Նպատակն է ստվերել ռուս խաղաղապահների նշանակությունը. Արցախի ՊՆ-ն հերքել է Բաքվի սուտը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական սուտը.


"Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:


ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին",- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:


 

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան