19.04.2025
Գիտնականները պարզել են COVID-19-ը հաղթահարածերի մոտ իմունիտետի տևողությունը
prev Նախորդ նորություն

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Մատաղիսի բնակչի սպանությունը

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը ադրբեջանցի դիպուկահարի կողմից Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստի վերաբերյալ:


«Կարծում եմ, որ այս տեղեկատվությունը ինձանից հաստատում չի պահանջում: Բայց ես պարզապես կասեմ, որ, իսկապես, հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի կողմից կրակահերթի հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի մի բնակիչ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մահացածի ընտանիքին և հարազատներին:


Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ: Իրենց պատասխանատվության ոլորտում միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները շարունակական կապ են պահում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:


Այս ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրների ղեկավարների բոլոր դրույթների և հայտարարությունների խստորեն պահպանման կարևորությունը: Մենք կոչ ենք անում երկու կողմին որքան հնարավոր է շուտ վերացնել առկա փոխադարձ գրգռիչ պահերը հումանիտար դաշտում, փոխանակել գերիներին բոլորին բոլորի դիմաց սկզբունքով եւ փոխանակել ականադաշտերի քարտեզները լրիվ ծավալով», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով VERELQ-ի հարցին:

Մյասնիկովիչ. 2021 թվականին ԵԱՏՄ-ում սպասվում Է ՀՆԱ-ի 4 տոկոս աճ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար