Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը վաղը կանցկացնեն բանակցությունների 5-րդ փուլը հայ-թուրքական սահմանին: Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ըստ այդմ՝ առավոտյան հանդիպումը կկայանա հայկական ոկղմում, ցերեկը՝ թուրքական: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց այս տեղեկությունը. "Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը":