Բելառուսը հետաքրքրված է Իրան և Պարսից ծոց դուրս գալ Հայաստանով, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Իրանի նախագահ Մասութ Պեզեշքիանի հետ բանակցություններից հետո, ով այնտեղ է մեկնել Երևանից։ «Իրանը փորձում է համոզել մեզ ավելի ակտիվորեն օգտագործել Ռուսաստանի և Իրանի միջով անցնող լոգիստիկ երթուղին։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց։ Նրանք փորձում են համոզել մեզ։ Սա մեզ է անհրաժեշտ առաջին հերթին», - Բելառուսի առաջնորդի խոսքերն է մեջբերում EADaily-ն։ Լուկաշենկոն համոզված է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի մեկնարկը կընդլայնի առևտրային կապերի աշխարհագրությունը և նոր շուկաներ կբացի երկրների համար։