13.08.2025
Ուրսուլա Ֆոն դեր Լայեն, Միխոլ Մարտին, Լուիզ Մուշիկիվաբո. Փաշինյանը նրանց հետ զրուցել է
12.02.2025
Ուրսուլա Ֆոն դեր Լայեն, Միխոլ Մարտին, Լուիզ Մուշիկիվաբո. Փաշինյանը նրանց հետ զրուցել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ: Միջոցառման լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ զրույցում մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ: Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի հետագա խորացման հեռանկարները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունն այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և միջազգային այլ գործընկերների հետ: