12.02.2026
Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանին շնորհավորել է Իսլամական հեղափոխության առթիվ
prev Նախորդ նորություն

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Փետրվարի 12-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։


Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Աշոցքի և Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


Ապարանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։


Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։


Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ֆոտո․ am.sputniknews.ru
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը