11.02.2026
Վեհափառն ու Ռոբերտ Ամստերդամը քննարկել են ընթացող իրավական գործընթացները
prev Նախորդ նորություն

Նախատեսվում է սահմանել խաղային օպերատորի ընտրության արդյունքների բողոքարկման կարգ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:


Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին նորմ եւ բողոքարկման սեղմ ժամկետ՝ ապահովելու համար օպերատորի գործունեության բնականոն ընթացքը եւ բացառելու այդ գործերի ժամանակավրեպ քննության իրավական հնարավորությունը՝ իր բոլոր բացասական հետեւանքներով: Միեւնույն արդյունքն ակնկալվում է նաեւ պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) ընթացակարգի արդյունքների բողոքարկման մասին երկամսյա ժամկետ սահմանելու մասին կարգավորման ընդունմամբ:


Ակնկալվում է նաեւ սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման պատշաճ երաշխիքներ, բացառել մրցույթի կասեցման հնարավորությունը:


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել: Կատարվել են տեխնիկական եւ խմբագրական բնույթի փոփոխություններ:


Փաթեթի հիմնական կարգավորումը՝ այստեղ:


Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:


 

Վահագն Խաչատուրյանը Իրանի դեսպանին շնորհավորել է Իսլամական հեղափոխության առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով