ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Պատգամավորը համապատասխան դիմումն արդեն ներկայացրել է ԱԺ նախագահին: Այդ մասին ArmeniaSputnik-ին հայտնեցին ԱԺ լրատվականից: Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: