12.02.2026
Մկրտիչ Սրբազանն ազատվել է կալանքից
prev Նախորդ նորություն

Հայաստանում աստիճանաբար կբարձրանա օդի ջերմաստիճանը

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։


Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։
​​
Հանրապետության տարածքում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13- 16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-16-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։


Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։


Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։


 

Սուրճից մինչև ճանապարհորդություններ․ Binance Card-ը հասանելի է դարձել Հայաստանում
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը