10.02.2026
Վենսը ջնջել է X-ում հրապարակված գրառումը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ:


Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը:


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված` արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ երկկողմ հուշագրերով ձևավորվել է փոխգործակցության լավ հիմք և արդեն իսկ առկա են համագործակցության շոշափելի դրսևորումներ:


Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության և ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին ներդրումների խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս ոլորտներում Հայաստանում ձևավորված փորձն ու արագ տեմպերով զարգացող միջավայրը:


Արարատ Միրզոյանը և Ջեյքոբ Հելբերգն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով, մասնավորապես էներգետիկ, կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ հեռանկարներին:

Փաշինյանն ու NVIDIA–ի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ում ԱԲ գործարան կառուցելու նախագիծը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով