Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են: Այս մասին 1Lurer.am-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան», - ասել է ԱԳՆ խոսնակը: