6.02.2026
Քննարկվել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագիրը
prev Նախորդ նորություն

Հոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, այլ փոխվում է ենթակայությունը. Պապիկյան

Շահարկումներն այն մասին, թե բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվում է, չեն համապատասխանում իրականությանը։ Հոգևորականները կարող են շարունակել իրենց ծառայությունը Զինված ուժերում, սակայն նրանք պետք է ենթարկվեն ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարելու վերաբերյալ իր որոշումը։


Նախարարի պնդմամբ՝ բանակում չի կարող գործել երկակի ենթակայության սկզբունքը:


«Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- ընդգծեց Պապիկյանը։


 

ՊԵԿ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին
Հաջորդ նորություն next