Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Այս մասին նշված է հնդկական IADN լրատվականի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որը վկայակոչել է Հնդկաստանի ֆինանսների նախարարության կողմից երկրի խորհրդարանին ներկայացված զեկույցը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։