"Սրբազան շարժման" Տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 16։00-ին հավաքվելու են ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։ Շարժման մասնակիցներն ու աջաիկները Վահագն Խաչատուրյանից պահանջելու են, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։ "Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականապես Նիկոլի ծառայի վերածվելուց",- ասված է հաղորդագրության մեջ։