4.02.2026
Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։


«Հանդիպմանը մասնակցել են «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի ղեկավար Օլգա Վայգելը, ինչպես նաև խորհրդատուներ Կալլե Վուլֆը և Արսեն Հայրիյանը։


Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծը, ինչպես նաև քննարկվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022–2030 թվականների ծրագրի» երկրորդ փուլի (2026–2030 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։


 

Ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Աբու Դաբիում
Հաջորդ նորություն next