4.02.2026
«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
prev Նախորդ նորություն

Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմաշ գյուղի 50-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի ողորկափող հրացան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։


 

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին
Հաջորդ նորություն next