4.02.2026
Ֆրանսիայի Ազգային ժողովը բանաձևով պահանջել է հայ գերիների անհապաղ ազատումը
prev Նախորդ նորություն

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին

Մարտին կլինի նոր Սահմանադրության տեքստը, որը հրապարակային կլինի, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:


«Տեքստը պատրաստ կլինի այս տարի՝ մարտ ամսին: Եվ մենք արդեն պետք է սկսեն մեր իրազեկման արշավը, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել են սահմանադրական խորհրդի կողմից: Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նախարարը:


Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը այլ կերպ, քան հանրաքվեով չի կարող ընդունվել: Նախարարը նշեց, որ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով կարտահայտի իր կամքը Սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ:


 

Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են պատրաստակամությունը խաղաղության ամրապնդման շուրջ
Հաջորդ նորություն next