6.02.2026
Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել ՀԱԵ դեմ
prev Նախորդ նորություն

Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։


Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովմանը, սահմանված ժամկետների խստիվ պահպանմանը, ինչպես նաև պատմամշակութային միջավայրին համահունչ մոտեցումների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր:

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է մինչև 9,1%. Պապոյան
Հաջորդ նորություն next