16.07.2025
Շեշտակի ավելացել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան
10.08.2021
Շեշտակի ավելացել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը: Արդյունքում, 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է: Այսպիսով՝ 2019 – 668 տ/մ 2020 – 2155 տ/մ 2021 (առաջին կիսամյակ) – 2468 տ/մ Փոփոխությունները նպատակ ունեն նվազեցնել այլ վառելիքով աշխատող ավտոմեքենաների արտանետումների քանակը, բարելավել օդի աղտոտվածության վիճակը, խթանել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը Հայաստանում։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը։