Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 25 000 դեղաչափ:Հումանիտար օգնության ընդունման արարողությանը ներկա են գտնվել առողջապահության նախարարության, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ և Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 3-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին` հայտարարելով 200 հազար դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին:Իսկ դեռևս 2020-ին` համավարակի դեմ պայքարի շրջանակներում, Ֆրանսիան COVID-19-ի բուժման հարցում մասնագիտացած բժիշկների երեք առաքելություն է ուղարկել Հայաստան: Ֆրանսիայից պատվաստանյութի ներկրումը կշարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայերենով գրառում էր կատարել: