Գումարվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման և Քաղաքական խորհուրդների համատեղ նիստ: "Գևորգ Գորգիսյանը կառավարման խորհրդի անդամների ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Նիստի ընթացքում քննարկվել և որոշումներ են կայացվել կուսակցական մարմինների և տարածքային կառույցների հետագա գործունեության, կուսակցության անելիքների վերաբերյալ", - հայտնում են կուսակցությունից։