19.04.2025
ՀՀԿ ակտիվիստները փակել են Արցախի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկը
prev Նախորդ նորություն

Ենթադրյալ կաշառքի գործով քննությունն անցնում է դռնփակ ռեժիմով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։

Նիստի սկզբում դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ՀՀ-ից բացակայությունը թույլատրելու վերաբերյալ։ Բացի այդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքագրված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին։

Նախագահի մյուս պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն, որը դատավորը առաջնության կարգով պատրաստվում էր քննել։ Սակայն մեղադրող կողմն առարկեց, նշելով, որ պաշտպանները «անհարկի փորձում են ձգձգել դատական պրոցեսը և խոչընդոտել ապացույցների հետազոտումը»։

Այնուհետև դատավորը հայտարարեց, որ անցնում է ապացույցների հետազոտմանը, պատրաստվելով միջնորդությունները քննել 15։00-ին։ Պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ և պնդեցին, որ եթե այդ ապացույցների թույլատրելիությունը դրված է կասկածի տակ և եթե այն կարող է համարվել անթույլտարելի, այդ ապացույցը չի կարող հետազոտվել։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը 5 րոպե ընդմիջում խնդրեց՝ գործընկերների հետ խորհրդակցելու համար, սակայն դատավորը մերժեց։ Պաշտպանական կողմը ստիպված էր խորհրդակցել դահլիճից դուրս։ Նախագահ Քոչարյանն, իր հերթին, նշեց, որ դատավորն անիմաստ լարվածություն է ստեղծում։
Այն պահին, երբ Պետրոս Պետրոսյանը սկսեց ընթերցել ապացույցները, պաշտպան Ալումյանը միջնորդեց ապացույցը հետազոտել դռնփակ ռեժիմով։ Դռնփակ նիստը շարունակվում է մինչ այս պահը։

Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելությունը ղեկավար ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար