23.11.2024
Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելությունը ղեկավար ունի
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը Օմանի սուլթանին է ներկայացրել մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են

Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը մայիսի 10-ին հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։


Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ջերմ ողջույններ է փոխանցել սուլթանին։ Հ


«Հրաչյա Փոլադյանը ընդգծել է, որ Պարսից Ծոցի երկրներից Օմանը եղել է առաջինը, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ (1992թ. հուլիս) և արդեն ամռանը նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ հայ-օմանական երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը մի շարք առաջարկներ է ներկայացրել սուլթան Հայսամ բին Տարեկին, որոնք դրական են ընդունվել։


Զրույցի ավարտին սուլթանը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին իր առաքելության մեջ։