Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։Աշխատանքն արդյունք չի տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից։