Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել։ Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների՝ շաքարավազի, ձեթի, կարագի և ալյուրի գների մոնիթորինգի արդյունքները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Ըստ ներկայացված տվյալների՝ վերջին շաբաթներին նկատվում է նշված ապրանքների գների որոշակի նվազում»,- ասված է հայտարարության մեջ: