ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ «Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական էր։ Հիվանդությունն ասիմպտոմ է ընթանում, վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է», - ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վարչապետը կաշխատի հեռակա կարգով։ VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վարակվել էր կորոնավիրուսով 2020թ. հունիսին: Այն ժամանակ ևս նա չուներ հիվանդության ախտանիշեր: