7.09.2025
Ինչ փոփոխություններ են նախատեսված ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում
prev Նախորդ նորություն

Կալանավորվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը

Ոստիկանություն ինքնակամ ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գեւորգ Մուրադյանը նախօրեին՝ մայիսի 13-ին, կալանավորվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։


Նա, մասնավորապես, նշել է․


«Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գեւորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը:


Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն: Թաքնվելու կարիք չուներ, թեեւ կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել:


Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա:


Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված, որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու..․ գործը շարունակողներ ու հաղթանակին հասցնողներ կան»:


 


 


 


 

Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, ոչ թե լիարժեք խաղաղության․ Վաալ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը